Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
08.12.2020 | 21:13

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսել են՝ հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Ուկրաինային և НТВ հեռուստաալիքի լրագրողներին առնչվող հարցեր»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ